Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Միգրենի բացասական ազդեցությունն ուղեղի վրա. news.am

Միգրենի բացասական ազդեցությունն ուղեղի վրա. news.am

Միգրենը քայքայիչ ազդեցություն է թողնում ուղեղի վրա, պարզել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները՝ գլխացավերի ու գլխուղեղում կատարվող փոփոխությունների փոխադարձ կապն ուսումնասիրելու միջոցով:

Որքան հաճախ է մարդը գլխացավեր ունենում, այդքան մեծ է ուղեղի ախտահարման եւ սպիտակ նյութի անոմալիաների զարգացման վտանգը: Կանոնավոր ցավերն առաջացնում են անդառնալի գործընթացներ, ինչը մեծ սպառնալիք է առողջության համար:

Ինչպես նշում են փորձագետները, այն մարդիկ, ովքեր հաճախ են աուրայով գլխացավեր ունենում, ավելի վտանգված են՝ ուղեղում հնարավոր փոփոխությունների  տեսակետից: Նման հիվանդների համար ռիսկը 68 տոկոսով ավելի մեծ է, քան միգրենից տառապող մարդկանց մյուս խմբերի համար:

Սովորական միգրենի համար ռիսկի մակարդակը 34 տոկոս է: Նշում են, որ սովորական միգրեն ունեցողների համեմատ՝ առաջին խմբին պատկանող մարդկանց համար գլխուղեղում անդառնալի փոփոխությունների սպառնալիքը 44 տոկոսով ավելի է:

Ըստ վիճակագրության՝ միգրենից տառապում է ամբողջ աշխարհի բնակչության մոտավորապես 10-15 տոկոսը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. antale.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ